13:15 , 26 օգոստոս, 2015Թուրքիայի ներքին գործերի նախարար Սեբահաթթին Օզթուրքը պաշտոնակ է արել Դիարբեքիր նահանգի ոստիկանապետին, ինչպես նաև աստիճանազրկել է մի շարք բարձրաստիճան ոստիկանականների, իսկ 17-ի նկատմամբ նշանակվել է ծառայողական հետաքննություն: Ոստիկանները մեղադրվում են Անկարային չենթարկվելու, Դիարբեքիրում ինքնուրույն գործելու և անջատողական հայացքներ ունեցող PKK-ի անդամներին աջակցելու մեջ: Դիարբեքիրի ոստիկանապետ է նշանակվել Դիարբեքիրի ազգային անվտանգության տնօրեն Այդին Բոյղյուրսը: Այդին Բոյղյուրսը հայտնի է իր հակաքրդական հայացքներով և մի քանի անգամ ենթարկվել է հարձակումների PKK-ի զինյալների կողմից: Արդեն նորանշանակ նահանգային ոստիկանապետը պաշտոնանկ է արել նահանգի չորս շրջանային ոստիկանապետերի: