Թուրքիայի արևելյան շրջաններում հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում, և հարկ է, որ բոլորս ուշադիր հետևենք այդ զարգացումներին


12:33 , 26 օգոստոս, 2015

Ներկայիս Թուրքիայի արևելյան շրջաններից այս օրերին առատ լրահոս կա։ Հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում այնտեղ, և հարկ է, որ բոլորս ուշադիր հետևենք այդ զարգացումներին, բայց ոչ որպես կողմնակի դիտորդ, ինչպես որ է հիմա։ Պետք է հիշել, որ մենք էլ այնտեղ անելիքներ ունենք։ Ավելին` հնարավոր է մեր գործելու ժամանակը շատ ավելի շուտ գա, քան ենթադրում կամ սպասում ենք։ Դրա համար բոլոր գործընկեր լրագրողներին խնդրում եմ սկսել նվազագույնից` մեխանիկորեն չթարգմանել լրահոսը։ Գոնե հայկական քաղաքների անունները հիշատակելուց հրաժարվեք թուրքական աղավաղումներից։