12:02 , 26 օգոստոս, 2015
Replik.am-ը գրում է.
Մոսկվայում հրդեհավտանգության բարձր հավանականություն կա, ինչի հետ կապված ՌԴ մայրաքաղաքում եղանակի վտանգավորության վերջին «կարմիր» մակարդակ է հայտարարվել: Հայտնվում է, որ այս ամիս Մոսկվայում խիստ չորային եղանակ է եղել, անձրևների մակարդակը պակասել է, ինչով էլ պայմանավորված է հրդեհավտանգության մակարդակը:
Վտանգավորության «կարմիր» մակարդակ հայտարարվել է նաև Կալուգայի և Բրյանսկի երկրամասերում: