15:58 , 10 մարտ, 2012
Միջազգային արձագանք Խաչիկ Ասրյանին
Առավոտյան փորձեցի բացել իմ ֆեյսբուքյան էջը պարզվեց, որ անձս կրկին հաստատելու կարիգ կա: Երբ կատարեցի բոլոր անհրաժեշտ գործողությունները, Ֆեյսբուքի ադմինիստրացիան ինձ հայտնեց, որ իմ էջը ժամանակավոր փակելու պատճառը Խաչիկ Ասրյանն է: Ավելի ճիշտ, Խաչիկ Ասրյանի նկարը, որտեղ նա պատկերված է` ձեռքը վեր մեկնած եւ իմ կողմից ավելացված փոքրիկ բեխերով ու ՀՀԿ-ի էմբլեմը փոխարինող`… քիչ տարբերվող երրորդ ռեյխի արծվով: Պարզվեց պատկերվածը չի համապատասխանում նորմերին: Երբ ես փորձեցի ցանցում գտնել նույն նկարը հասկացա, որ խնդիրը ոչ միայն իմ ավելացրած բեխերն ու արծիվն էին, այլ ձեռքը վեր մեկնած Խաչիկը: Քանզի այդ նկարը նույնիսկ իր սկզբնական վիճակում հեռացվում է բոլոր միջազգային կայքերից: Ուստի, կարող ենք փաստել, որ Հանրապետական կուսակցության անդամներից մեկը, միաժամանակ նաեւ կառավարության անդամ հանդիսացող Խաչիկ Ասրյանը ինտերնետում "persona non grata" է հայտարարված այնպիսի կայքերի կողմից, ինչպիսիք են "google"-ն ու "facebook"-ը: Միայն հայերեն գրելուց հետո, գտա նույն նկարը, անգլերեն գրելու պարագայում հղումը, ուղղակի, ոչինիչ չի բացում: Եվս մեկ անգամ ռիսկի դիմելով տեղադրում եմ այդ նկարը: