Կոչ երիտասարդությանը՝ չենթարկվելու ռեժիմին


16:01 , 24 նոյեմբեր, 2012

Երիտասարդները, ուսանողները պետք է լինեն ազատ, ըմբոստ և չենթարկվող իրենց ապագան կործանող իշխանություններին:

Առնվազն անբարոյականություն է, երբ ուսումնական հաստատություններում օր ու գիշեր կուսակցական, սերժական քարոզ իրականացնողները «Հակահարված»-ի անդամներին ծեծելը արդարացնում են իբր նրանց կողմից քաղաքական քարոզ իրականացնելով:

Մենք բազմաթիվ անգամ ուսումնական հաստատությունների տարածքում իրականացրել ենք տարատեսակ իրազեկման միջոցառումներ, երթեր, ցույցեր, բաժանել ու փակցրել ենք անհնազանդության կոչեր պարունակող թռուցիկներ: Այո, արել ենք ու շարունակելու ենք անել, բայց ոչ թե որպես կուսակցական քարոզ, այլ հակառակը՝ որպես ուսումնական հաստատությունների սերժացման և պղծման դեմ ակցիաներ: 

Սա կոչ է երիտասարդությանը՝ չենթարկվելու ռեժիմի կողմից նրանց ստրկացնելու և ՀՀԿ-ական կամակատար դարձնելու փարձերին: Երիտասարդները, ուսանողները պետք է լինեն ազատ, ըմբոստ և չենթարկվող իրենց ապագան կործանող իշխանություններին:

Արեգ Գևորգյան