Ո՞ր երկրներն են արտադրում ամենաշատ թափոններն աշխարհում


12:27 , 26 օգոստոս, 2015

Համաշխարհային բանկի զեկույցի համաձայն՝ քաղաքային աղբի արտադրությունն ավելի արագ է աճում, քան ուրբանիզացիան։

Մինչև 2025թ․-ն ամբողջ աշխարհում՝ քաղաքներում, բնակչության թվը կավելանա 1.4 միլիարդ մարդկանցով, որոնցից յուրաքանչյուրն օրական մոտավորապես 1.42 կգ քաղաքային կոշտ թափոններ կարտադրի, որն ավելին է, քան այժմ օրական արտադրվող 0.6 կգ թափոնը։

Ամբողջ աշխարհի քաղաքային թափոնների տարեկան արտադրությունը մոտավորապես կազմում է 0.68-2.2 միլիարդ տոննա։

Ստորև ներկայացվող քարտեզը ցույց է տալիս, թե որքան քաղաքային կոշտ թափոններ են արտադրում քաղաքաբնակները՝ ըստ երկրների (ներկայացված թվերը վերաբերում են 2012թ․-ի տվյալներին)։

Ամենից շատ քաղաքային կոշտ թափոններ արտադրողները փոքր կղզային ազգերն են, այդ թվում՝ Տրինիդադ և Տոբագոն (14.40կգ/ՀՆԱ/օր), Անտիգուա և Բարբուդան (5.5 կգ), Սենթ Քիթս և Նևիսը (5.45կգ), Շրի Լանկան (5.10 կգ), Բարբադոսը (4.75կգ), Սենթ Լուսիան (4.35կգ), Սողոմոնյան կղզիները (4.30կգ), Գույանան (5.33կգ) և Քուվեյթը (5.72կգ)։

Ամբողջ աշխարհում արտադրվող թափոնների միջին քանակն օրական 1.2 կգ է կազմում։

Զարգացած աշխարհում ամենաշատ թափոններ արտադրող պետություններն են Նոր Զելանդիան (3.68կգ), Իռլանդիան (3.58), Նորվեգիան (2.80կգ), Շվեյցարիան (2.61կգ) և ԱՄՆ-ն (2.58կգ)։

Ամենաքիչ թափոններ արտադրող պետությունները Գանան (0.09կգ) և Ուրուգվայն (0.11կգ) են։

Համաշխարհային բանկը քաղաքային կոշտ աղբը սահմանում է որպես «տնային պայմաններում արտադրված, առևտրային ու բիզնես հաստատությունների, հիմնարկների կողմից արտադրված ոչ վտանգավոր թափոններ, ինչպես նաև ոչ վտանգավոր արտադրական գործընթացի արդյունքում արտադրված թափոններ, գյուղատնտեսական թափոններ ու կոյուղու նստվածքներ»։ Գործնականում, կոնկրետ սահմանումները տարբերվում են ըստ իրավասությունների։