Ընտրությունները մոտենում են, ԲՀԿ-ական առողջապահական «Kinder surprise»-ները չկան


15:26 , 24 նոյեմբեր, 2012
ՀՀԿ երիտ. թևի ղեկավար, ԱԺ պատգամավոր

Հետո էլ ասում են՝ ԲՀԿ-ն իշխանական ռեսուրսից չի օգտվել։

Հետաքրքիր դիտարկում. ժամանակին անչափ կարևոր ծրագրեր, որ կյանքի էր կոչում ԲՀԿ-ն ընտրություններից առաջ, այլևս չեն իրականանում։ Խոսքս առողջապահական ծրագրերի մասին է, որոնք խիստ կարևոր նշանակություն ունեին բնակչության համար, և որոնք իրականացվում էին այն ժամանակ, երբ «Բարգավաճ Հայաստանն» ուներ համապատասխան նախարարական պորտֆելը։ Հեռուստաեթերում էլ չենք տեսնում ոգևորված այն բժիշկներին, ովքեր, իրար հերթ չտալով, պատմում էին, թե ինչ հրաշք ծրագիր է նախաձեռնել ԲՀԿ-ն։ 

Հ.Գ. Հետաքրքիր զուգադիպություն է, բայց ընտրությունները մոտենում են, ԲՀԿ-ական առողջապահական քինդերսյուրպրիզները չկան։