Երբ լճանում, նեխում, հոտում է քաղաքական դաշտը, ապա ի՞նչն է շատանում


10:51 , 26 օգոստոս, 2015

Image result for ռոբերտ մելքոնյանԵրբ լճանում, նեխում, հոտում է քաղաքական դաշտը, ապա ի՞նչն է շատանում: Ճիշտ եք` գորտերը, դոդոշները, նաև շերեփուկները ու սկսում են կռկռալ… Քար նետես` կռկռում են, փորձում ես մաքրել ճահիճը` կռկռում են, քամին ալիքներ է առաջացնում, փորձում հանել այդ մեռյալ, ճահճացած վիճակից` կռկռում են…
Դա արդեն սովորություն է, բնավորություն, մասնագիտություն… Նրանք ուրիշ բանի ընդունակ չեն…
Մեծ հաշվով բոլորն էլ նույն զիբիլն են, միայն իրենց վերնախավի շահերով, կերակրատաշտի իրենց փայաբաժնով… Ամբողջ կռիվը, կներեք, կռկռոցը դրա համար է…