10:34 , 26 օգոստոս, 2015
«Միխայիլ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանն արդեն պատրաստ է ընդունել ուսանողներին։ Մոսկվայի պետական համալսարանի մուտքը հայկական կրթական միջավայր սկսվում է 5 հիմնական մասնագիտություններով, ընդ որում՝ միայն բակալավրիատում՝ կիրառական մաթեմատիկա և համակարգչային գիտություն, իրավագիտություն, լեզվաբանություն, ժուռնալիստիկա և միջազգային հարաբերություններ։ Եվ չնայած Այգեստան 8 հասցեում (մուտքը՝ Վարդանանց փողոցի կողմից, շինանյութի տոնավաճառի հարևանությամբ) գտնվող շենքի ահռելի մեծությանը, «նորաթուխ» կրթական համալիրը կարծես այդքան էլ մեծ հետաքրքրություն չի առաջացրել մեր երիտասարդության մոտ։ Երեկ տեղեկացանք, որ այս տարի դիմորդների քանակը հասել է ընդամենը 100-ի կամ մի քիչ ավելի, որոնցից ընդունելության քննություններին դրական արդյունքներ է ստացել միայն 85 դիմորդ։ Նրանց գործերն այս պահին գտնվում են Մոսկվայում, սպասում են հաստատմանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։