10:26 , 26 օգոստոս, 2015««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ նախօրեին Կաթնաղբյուր գյուղի տարածքում գործող «Ձկանոց» ռեստորանում կանանց մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել։ Կողմերն էլ եղել են մատուցողուհիները, որոնք սկզբում միմյանց հետ վիճել են, իսկ ավելի ուշ ծեծի բռնվել։ Ըստ մեր տեղեկությունների՝ կանայք բռունցքներով և ոտքերով հարվածներ են հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերի՝ մեկմեկու պատճառելով մարմնական վնասվածքներ։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան հաստատեցին միջադեպի տեղի ունենալու հանգամանքը և փոխանցեցին, որ հետաքննություն է ընթանում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։