08:50 , 26 օգոստոս, 2015
Ֆրանսիայի հյուսիսում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 3 մարդ, ևս 4-ը վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ոստիկանության աշխատակցի խոսքով՝ հրաձգությունը տեղի է ունեցել Ռուա կոմունայում, չհաստատված տեղեկություններով՝ գնչուական ճամբարի տարածքում։
Զոհերի թվում կա 6-ամսական փոքրիկ։ Հրաձգության ընթացքում զոհվել է նաև ոստիկանության աշխատակից։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևի խոսքով՝ ճամբարի տարածք է ներխուժել զինված տղամարդ, որը միանգամից կրակել է երեխային, կնոջն ու տղամարդուն, ինչպես նաև վիրավորել ևս մի քանիսին։ Վիրավորների թվում 3 տարեկան երեխա կա։
Ներկայումս հրաձիգի մասին տեղեկություն չկա։ BFM հեռուստաալիքի տվյալներով՝ հանցագործը կարող է ալկոհոլի ազդեցության տակ եղած լինել։