08:40 , 26 օգոստոս, 2015
ԱՄՆ-ում ձերբակալված է դեռահասը, որը դպրոցում պատանդներ է պահել: Այս մասին հաղորդում է ABC News-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Արևմտյան Վիրջինիա նահանգի Ֆիլիպի քաղաքում: 14-ամյա տղան, որի անունը չի նշվում, պատանդ է վեցրել ուսուցչին և աշակերտներին:
Դպրոցն արտահերթ կերպով փակվել է, մյուս աշակերտները տարհանվել և տուն են ուղարկվել:
Բանակցություններից հետո կասկածյալը համաձայնել է բաց թողնել բոլոր պատանդներին: Նա զենքը վայր է դրել և իրավապահներին հանձնվել առանց որևէ միջադեպի: Ոստիկանության տվյալներով` ոչ ոք չի տուժել: