«Ժամանակ». Լավ է մուսուլման լինեինք, քան թե դառնանք գեյ. Վարդան Ղուկասյանի պայմանը


08:08 , 26 օգոստոս, 2015

«Ժամանակ» օրաթերթը գրում է.

«Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պատրաստ է առաջնորդել նոր սահմանադրության հանրաքվեի «այո»-ի շտաբը՝ միայն մեկ նախապայմանով. եթե սահմանադրական բարեփոխումների նախագիծ չներառվի նույնասեռականների ամուսնությունը չարգելող դրույթը:

«Ավելի լավ է մուսուլման լինեինք, քան թե դառնանք գեյ»,-ասաց Ղուկասյանը:

Մեր ճշտող հարցին՝ եթե իշխանությունների, Սերժ Սարգսյանի կողմից առաջարկ եղավ գլխավորելու «այո»-ի շտաբը, ինքը պատրա՞ստ է, Ղուկասյանը պատասխանեց. «Այո, բայց դեռ ոչ մի առաջարկ չի եղել»: