Ռեալի կիսապաշտպան Դենիս Չերիշևը կարիերան կարող է շարունակել Վալենսիայում


06:19 , 26 օգոստոս, 2015

Tert.am–ը գրում է.

«Ռեալի» եւ Ռուաստանի հավաքականի կիսապաշտպան Դենիս Չերիշեւը կարիերան կարող է շարունակել «Վալենսիայում»: Ֆուտբոլիստը վերջին երկու մրցաշրջաններում վարձավճարով խաղացել է «Սեւիլաիյում» եւ «Վիլյառեալում», իսկ ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ վերադարձել էր «Ռեալ» եւ միջմրցաշրջանային փուլն անցկացրել մադրիդյան ակումբում:

Սակայն, ինչպես հաղորդում է AS-ն, «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը չի դիտարկում ֆուտբոլիստին որպես հիմնական կազմի խաղացող եւ նույնիսկ չի ընդգրկել նրան «Սպորտինգի» հետ խաղի հայտացուցակում:

Սպասվում է, որ այս շաբաթվա ընթացքում գործարքը կկայանա: