Մերկելը խնդրել է ներգաղթյալներին հիշեցնել, որ նրանց ամեն ինչ թույլատրված չէ


05:42 , 26 օգոստոս, 2015

1141006062Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «Լավ է ապրել Գերմանիայում» քաղաքացիական երկխոսության ընթացքում խոսել է ներգաղթյալների խնդրների մասին: Կանցլերը համաքաղաքացիներին խնդրել է հանդուրժողականությունը չշփոթել ամենաթողության հետ և փորձեք ինքներդ երկխոսություն սկսել եկվորների հետ: Այս մասին գրում է RIA Novosti-ն:

Նշենք, որ «Լավ է ապրել Գերմանիայում» երրորդ քաղաքացիական երկխոսությունը երկրի բնակիչների և կանցլերի միջև տեղի են ունեցել Հյուսիսայի Ռեյն-Վետսֆալիա դաշնային հողում` Դույսբուրգ քաղաքում:

Մերկելը համաքաղաքացիների քաղաքացիական հանդուրժողականության կոչ է արել` ասելով, որ պետք է ազատվել կարծրատիպերից:

Մի շարք հարցերի թվում բնիկ գերմանացիները հարց են բարձրացրել այն թեմայի շուրջ, թե ինչու են ոստիկանները և կամավորները հաճախ հարձակման զոհեր դառնում:

Մերկելը դա անթույլատրելի է համարել` ասելով. «Պետք է հանդուրժողականությունն ամենաթողության հետ չշփոթել: Մենք պետք է ամենասկզբից, որպես երկիր, որտեղ ցանկանում են ապրել շատերը, ինչն իհարկե, շատ լավ է, ասել` մարդիկ, այստեղ ամեն ինչ թույլատրված չէ: Այն բանի հիման վրա, որ մենք ձեզ թույլ ենք տալիս գալ մեզ մոտ, դուք չպետք է փչացնեք ամեն ինչ: Այսինքն` պետք է հետևել համաչափությանը, բաց լինել, սակայն զգուշացնել, որ մեզ մոտ օրենքներ են գործում»: