05:53 , 26 օգոստոս, 2015ԱՄՆ Մասսաչուսետս նահանգի մի բնակիչ իր խափանված Porsche–ն տարավ տեղի պաշտոնական ներկայացուցչություն, որտեղ մեքենայի վերանորոգման համար 20 հազար դոլար պահանջեցին։ Սակայն մեքենայատերը որոշեց, որ իրեն ցանկանում են խաբել և, քանի որ մեքենան էլ սպասված ակնկալիքները չէր արդարացրել, տղան որոշեց մեքենայի ոչնչացմամբ «վրեժ լուծել»։ Հիմարությո՞ւն է։ Գուցե, բայց դա չփրկեց «գերմանացի երկաթյա նժույգին» 10 հազար արձակված կրակոցից։ «Մահապատիժն» իրականացրեցին մեքենայի տերն ու նրա ընկերները՝ տարբեր տեսակի զենքերից։








