04:36 , 26 օգոստոս, 2015
Tert.am–ը գրում է.
Forbes-ի ռուսաստանյան հրատարակությունը հայտնում է, որ Ռուսաստանի Նախագահը «Շերեմետևո» օդանավակայանը հանձնել է մասնավոր սեկտորին` գործարարներ Պոնոմարենկոյի և Ռոտենբերգի տնօրինմանը:
Ըստ աղբյուրի` Պուտինը նման որոշում արդեն ընդունել է, սակայն համապատասխան հրահանգը դեռ համաձայնեցման փուլում է: Աղբյուրը պնդում է, որ իրեն այս մասին հայտնի է դարձել համապատասխան փաստաթուղթը պատրաստող աղբյուրներից:
Ըստ այդմ` Պուտինի համապատասխան հրահանգով հայտարարվելու է պետական ու մասնավոր ակտիվների կոնսոլիդացիա, ինչի հետևանքով պետությունը կորցնելու է իր վերահսկիչ փաթեթը «Շերեմետևոյում», պահպանելու է բաժնետոմսերի 30 տոկոսը:
Պոնոմարենկոն և Ռոտենբերգը համարվում են Պուտինի մերձավորներից: «Շերեմետևոն» Ռուսաստանի ամենամեծ օդանավակայանն է: