Մարդիկ, ովքեր փոխել են իրենց արտաքինն անճանաչելիության աստիճան (լուսանկարներ)


05:31 , 26 օգոստոս, 2015

Ավելորդ քաշ հավաքելը շատ ավելի հեշտ է, քան դրանից ազատվելը։ Դրա համար անհրաժեշտ են լինում ամիսներ, երբեմն` տարիներ։ Բայց այս 5 հոգին իրենց մեջ ուժ գտան կարգի բերելու իրենց արտաքինը, համառորեն պայքարեցին, և ահա արդյունքը.

1. Ջոդի Փրենջեր, Մեծ Բրիտանիա: Ռեալիթի շոուից հետո աղջիկն աստղ է դարձել, սկսել աշխատել ռադիոյում և հեռուստատեսությունում, ինչպես նաև 3 ալբոմ է թողարկել: Եվ այդ ամենն այն բանի շնորհիվ, որ նա 115 կգ-ից դարձավ 61 կգ:

2. Շոուի ամենածանրաքաշ մասնակիցը` Քևին Մուրը, 225 կգ-ից նիհարել է մինչև 160 կգ և դեռևս շարունակում է աշխատել այդ ուղղությամբ:

3. Ռեյչել Ֆրեդրիքսոն, ԱՄՆ: Շոուի ամերիկյան տարբերակի 15-րդ սեզոնի հաղթող 24-ամյա աղջիկը 118 կգ-ից դարձել է 47 կգ` գցելով քաշի 60 տոկոսը:

4. Յուլյա Ֆոմինա, Ուկրաինա: 17 տարեկանում նա կշռում էր 110 կգ: Իսկ այժմ՝ տարիներ անց, նա 56 կգ է:

5. Ամերիկյան տարբերակի մասնակից Մոզես Կինիկինին մեկ շաբաթվա ընթացքում 18.6 կգ է նիհարել, իսկ վերջնական արդյունքը եղել է 200 կգ-ից 130 կգ դառնալը: