Ամստերդամ-Փարիզ գնացքի հրաձգին մեղադրել են ահաբեկչության մեջ


03:52 , 26 օգոստոս, 2015

original_8ec2acd48b2019c45e293cc9978b0001Ֆրանսիայում դատախազն ահաբեկչության մեջ է մեղադրել Մարոկկոյի քաղաքացի Այուբ էլ-Կազանիին, ով ձերբակալվել է Ամստերդա-Փարիզ գնացքում, գրում է Le Soir պարբերականը:

«Կասկածյալը զանգվածային սպանություններ կատարեու փորձի գործով, ահաբեկչական նպատակներով ձերբակալված է»,- ասել է դատախազ Ֆրանսուա Մոլինը: Էլ-Կազանին նաև մեղադրվում է զենք պահելու և կրելու մեջ:

Դատախազը նշել է, որ ձերբակալման ժամանակ տղամարդու մոտից առգրավվել են Կալաշնիկովի ինքնաձիգ և 270 փամփուշտ, «Լյուգեր» ատրճանակ ու 0.5 լիտր բենզին:

Ձերբակալվելուց առաջ կասկածյալը գնացքում YouTսbe-ով քարոզչական տեսանյութ է դիտել: