02:32 , 26 օգոստոս, 2015
Tert.am–ը գրում է.
Թուրքիան առաջիկայում պաշտոնապես կմտնի այն դաշինքի կազմ, որը պայքարում է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ:
Նման տեղեկություն է տարածել Reuters-ը` հիշեցնելով, որ դաշինքը ներկայում գլխավորում է ԱՄՆ-ն:
ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ համաձայնեցված են այն տեխնիկական հարցերը, որոնք Թուրքիային թույլ կտան միանալ ԻՊ-ին օդային հարվածներ հասցնող երկրների խմբին:
Պենտագոնից հայտնել են նաև, թե ինքը՝ Թուրքիան, ձգտում է հնարավորինս շուտ օպերատիվ գործողություններ սկսել, սակայն նախապատրաստությունը մի քանի օր է տևելու:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն և Թուրքիան նախատեսում են Սիրիայի հյուսիսը ազատագրել ԻՊ-ից: