Դելիի կենտրոնում այրվել է 400 հազար դոլար արժողությամբ Lamborghini սուպերքարը


01:47 , 26 օգոստոս, 2015

Lurer.com–ը գրում է.

Դելիի կենտրոնում՝ օրը ցերեկով այրվել է Lamborghini սպորտային սուպերքարը՝ 400 հազար դոլար արժողությամբ: Դա մրցակիցների վիճաբանությունն ու խանդոտ կնոջ վրեժը չէ: Մեքենան նոր էր վերադարձել տեխզննումից, սակայն շարժիչի հետ կապված խնդիրներն այնտեղ չգիտես ինչու չեն նկատել: Բռնկվել է շարժիչը: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն:

Տարածքում շարժումն անմիջապես դադարեցվել է, այդ թվում նաև այն պատճառով, որ բոլորը ցանկանում էին տեսնել, թե ինչ տեսք ունի այրվող Lamborghini-ին: Վարորդը չի տուժել, նրան հաջողվել է արագ դուրս պրծնել մեքենայից: