01:27 , 26 օգոստոս, 2015
Ներկայիս Թուրքիայի Արդվինի նահանգի Խոպա (թուրք.՝ Հոփա) քաղաքը և շրջակա բնակավայրերը հորդառատ անձրևների, աննախադեպ հեղեղի և սողանքների արդյունքում մատնվել են զգալի ավերածությունների:
Ըստ Արդվինի նահանգապետարանի տարածած պաշտոնական տվյալների՝ աղետի հետևանքով զոհվել է ութ հոգի, մինչդեռ երկու անձ համարվում են անհետ կորած:
Հարկ է նշել, որ սևծովյա առափնյա Խոպա քաղաքը բնակեցնում են գրեթե բացառապես տեղի համշենցի մահմեդական հայերը և լազերը: