ԱՄՆ-ն Ռուսաստանի դաշնության խորհրդի խոսնակին թույլ կտա այցելել միայն Նյու Յորքի կենտրոն


00:56 , 26 օգոստոս, 2015

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ն Նյու Յորք այցի վիզա կտրամադրի Ռուսաստանի դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյին: Սակայն, ըստ RBC Daily-ի, նրան կթույլատրվի այցելել միայն Մանհեթան` 25 կմ շրջակայքով:

Երեկ լուրեր էին տարածվել, թե ԱՄՆ-ն առհասարակ մերժել է վիզա տրամադրել ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող Մատվիենկոյին, որպեսզի նա այցելի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին:

Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանատնից մանրամասնել են, թե Մատվիենկոյին վիզա են տրամադրել` միայն ՄԱԿ-ում հանդիպումների գործոնը հաշվի առնելով, որի կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում: