Աշխարհը չունի արդարության մարդկայինի ընկալումը


23:59 , 25 օգոստոս, 2015

Картинки по запросу արդարությունԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Աշխարհը չունի արդարության մարդկայինի ընկալումը: Ավելի ճիշտ՝ աշխարհն ունի իրենը: Այն, ինչ կատարվում է բնության անխախտ օրենքների համաձայն, դա՛ է նրա անողոք արդարությունը:
Միայն մարդկային պատկերացումներում են բարոյականության ու սրբապղծության գոյատևումներն ու տարանջատումները: Հասկացություններ, որոնք սահմանափակումների ու ազատությունների հակադիր դրսևորումներ են և բացարձակի հետ կապ չունեն:
Բազում են մարդկային խմբավորումների, անհատների, կրոնների ու գաղափարախոսությունների արդարության վերաբերյալ մոտեցումները, իրարից տարբեր կամ իրար նման, մերժող կամ հանդուրժող, հակասող կամ անտեսող…
Էթնիկապես դրսևորված յուրաքանչյուր կայացում՝ ազգ, տեսակի պահպանման համար հազարամյակների մեջ ձևավորված արդարության իր հատուկ բնորոշիչներն ունի, և որքան այն հեռացված է բնության առաջադրած պահանջներից, որքան խեղված է խարդավանքների, երեսպաշտական քարզչությունների մամլիչի տակ, այնքան անզիջում պայքարում վտանգված է այդ ազգի գոյության վաղը: