23:23 , 25 օգոստոս, 2015
27-35 տարեկանը զբոսաշրջային ակտիվության տեսանկյունից ամենաակտիվ շրջանն է: Խոսքը, մասնավորապես, 29 տարեկանի մասին է։
Այս մասին է վկայում Biletix զբոսաշրջային առցանց գործակալության հետազոտությունը՝ փոխանցում է Rosbalt-ը։
Ամենաակտիվ տարիքային խմբում ուղևորությունների 25 տոկոսը բաժին է ընկնում տղամարդկանց, 22 տոկոսը՝ կանանց։
Երկրորդ տարիքային ժամանակահատվածը տղամարդկանց և կանանց շրջանում տարբեր է. կանանց համար դա 15-27 տարեկանն է, տղամարդկանց համար՝ 40-50 տարեկանը։ 35-40 տարեկանում կանանց քիչ ճամփորդելու հարցը պարզաբանվում է ընտանեկան հարցերով։