Թբիլիսիում կայացել է Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազների հանդիպումը


21:46 , 25 օգոստոս, 2015

Թբիլիսիում կայացել է Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազների հանդիպումըPanorama.am-ը գրում է.

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վրաստան: Թբիլիսիում կայացել է երկու երկրների գլխավոր դատախազների հանդիպումը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, Գևորգ Կոստանյանն ու Գիորգի Բադիշվիլին քննարկել են ՀՀ և Վրաստանի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնմանը, գործառույթների հստակեցմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:

Մասնավորապես, կարևորվել է ՀՀ-ում Վրաստանի քաղաքացիների կողմից և Վրաստանում ՀՀ քաղաքացիների կողմից կատարված հանցագործությունների բացահայտման, հետախուզվողների հանձնման և, որ ամենակարևորն է, հանցագործությունների կանխման ուղղությամբ համագործակցությունը, ինչը վերջին տարիներին բավական արդյունավետ է իրականացվում: Երկուստեք կարևորվել է մաքսային ոլորտում առկա սերտ համագործակցությունը, որի արդյունավետությունն ակնհայտ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ