ԵՄ-ն սեպտեմբերին կարող է երկարեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ժամկետը


19:50 , 25 օգոստոս, 2015

815285809Ուկրաինայի նախագահի աշխատակազմը հայտարարում է, որ ԵՄ-ն աշնանը կերկարեցնի ՌԴ որոշ ներկայացուցիչների հանդեպ անհատական պատժամիջոցների ժամկետը, եթե իրավիճակը Դոնբասում չբարելավվի, գրում է korrespondent.net-ը:

Մենք պայմանավորվել ենք, որ եթե իրավիճակը նույնը մնա, ապա ԵՄ-ն արդեն սեպտեմբերին որոշում կընդունի, այսպես կոչված, անհատական պատժամիջոցների վերաբերյալ ՌԴ այն ներկայացուցիչների հանդեպ, ովքեր պատասխանատու են Դոնբասում իրավիճակի ապակայունացման համար»,- ասել է նախագահի աշխատակազմի փոխտնօրեն Կոնստանտին Ելիսեևը:

Նրա խոսքերով՝ օգոստոսի 24-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ ֆրանսուա Օլանդը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Բեռլինում քննարկել են «կարմիր գծերը», որոնք չպետք է հատի Ռուսաստանը: