21:50 , 25 օգոստոս, 2015«Լեռնային Ղարաբաղն ինձ համար երկրորդ տուն է դարձել»,-«ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի իր էջում գրել է ռուս գործարար Գերման Ստերլիգովը:
«Մի հավատացեք, նրանց, ովքեր ասում են, թե ես կհեռանամ Ղարաբաղից: Հիմա Լեռնային Ղարաբաղն ինձ համար երկրորդ տուն է դարձել: Ես մի տնտեսություն ունեի Մերձմոսկվայում, իսկ հիմա երկուսն ունեմ՝ նաև Ղարաբաղում: Այստեղ արդեն աշխատում է իմ ալրաղացը և թոնիրը: Ամեն օր հաց ենք թխում, իսկ այսօրվանից սկսում ենք հաց վաճառել Շուշիում: Այնպես որ, Ղարաբաղը ես չեմ լքի: Կապրեմ երկու տնտեսություններով՝ ռուսական և ղարաբաղյան»,-գրել է նա:
Ստերլիգովը նշել է, որ հնարավոր է, բացի ալրաղացից ու փռից, Շուշիում կառուցվի Ալյոնա Ստերլիգովայի մոդելային տունը: «Այս որոշումը ես կկայացնեմ՝ ելնելով նրանից, թե ինչպես կանցնի նորաձևության ցուցադրությունը Շուշիում, որը տեղի է ունենալու առաջիկա շաբաթ: Եթե կանանց հագուստների նկատմամբ հետաքրքրությունը զգալի լինի, ապա այստեղ նաև մշտապես մոդելային տունը կաշխատի և զգեստներ կկարի: Այնպես որ, ես Ղարաբաղից հեռանալ չեմ ուզում: Այստեղ ինձ ամեն ինչ դուր է գալիս: Հատկապես դուր է գալիս հասարակ ու ազնիվ հայ ժողովուրդը, որից, բացի բարությունից և սիրալիրությունից, իմ ընտանիքը չի տեսել:
Փառք Հիսուս Քրիստոսին»,- գրել է Ստերլիգովը: