Մել Գիբսոնը հարձակվել է լուսանկարչուհու վրա


19:16 , 25 օգոստոս, 2015

Մել Գիբսոնը հարձակվել է լուսանկարչուհու վրաPanorama.am-ը գրում է.

Ավստրալիայում ընթացող իսրայելական կինոյի փառատոնի ժամանակ սկանդալային դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնը հարձակվել է լուսանկարչուհի վրա: Ինչպես գրում է lifenews.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ 59-ամյա դերասանը դուրս է եկել կինոթատրոնից իր նոր ընկերուհու՝ 24-ամյա Ռոզալինդ Ռոսի հետ:

Ինչպես պատմել է տուժածը՝ The Daily Mail-ի լուսանկարիչ Քրիստի Միլերը, ինքը որոշել է լուսանկարել դերասանին և ընդամենը մեկ անգամ է նկարել: Սակայն դերասանը կտրուկ է արձագանքել. նա հրել է կնոջը, այնուհետև սկսել բղավել և վիրավորել նրան: Հանդարտվել է միայն այն ժամանակ, երբ ընկերուհին նրան ասել է՝ «բավական է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ