18:48 , 25 օգոստոս, 2015
Այսօր՝ թուրքական ժամանակով ժամը 11:30-ին, Հաքքարիում՝ ոստիկանական անցակետից քիչ հեռու, ռմբակոծվել է մի բեռնատար ավտոմեքենա, որի արդյունքում ծանր վիրավորվել են 10 և 11-ամյա երեխաներ, ինչպես նաև իրենց հայրերը՝ 42-ամյա Մևլութ Յըլմազը և 56-ամյա Վելիցան Օյզդամարը: Ըստ ականատեսների՝ մեքենան կանգած է եղել և իրականացրել է բեռնաթափում, այդ ժամանակ մեքենան ենթարկվել է ռմբակոծության, իսկ ռմբակոծումն իրականացվել է ոստիկանական անցակետի կողմից, ասել է թե՝ թուրքական զինուժի կողմից: Ըստ տեղեկությունների՝ երեխաները հիվանդանոցի ճանապարհին մահացել են: Թուրքական զինուժն այս դեպքը շտապել է որակավորել որպես դժբախտ պատահար: