«Հայֆիլմը» կվերադարձվի կառավարությանը


16:24 , 25 օգոստոս, 2015

«Հայֆիլմը» կվերադարձվի կառավարությանըPanorama.am-ը գրում է.

«Հրապարակումները, որ եղել են «Հայֆիլմի» մասով, համապատասխանում են իրականությանը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վաչության պետ Արման Սահակյանը՝ անդրադառնալով «Հայֆիլմ» կինոստուդիայի վերադարձման գործընթացին:

«Այո, մենք բավական ժամանակ աշխատում ենք «Հայֆիլմը» վերադարձնելու համար, և ՀՀ կառավարության առաջիկա նիստում դա կամրագրվի համապատասխան որոշմամբ»,- նշեց Ա.Սահակյանը:

Նա հիշեցրեց, որ 2005թ-ին կինոստուդիան վաճառվել էր ընդամենը 350 միլիոն դրամով, այժմ կինոստուդիան գնահատվում է 3 միլիարդ դրամից ավելի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ