16:16 , 25 օգոստոս, 2015
Tert.am-ը գրում է.
«Դվին» հյուրանոցում արդեն կատարվել է 3 մլն 900 հազար դոլարի ներդրում: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
«Դուք ինքներդ կարող եք գնալ ու տեսնել, որ շինարարական աշխատանքներն ընթանում են և ստանձնած պարտավորություններից էլ ավելի մեծ ներդրումներ է կատարվելու հյուրանոցային համալիրում»,-հայտարարեց Արման Սահակյանը:
Ըստ նրա՝ հյուրանոցի վերակառուցման վերջնաժամկետը սահմանվել է մինչև 2016 թվականը, սակայն հաշվի առնելով իրականացվող աշխատանքների ծավալը՝ շենքի կառուցում և ամրացում, ժամկետները կհետաձգվեն: