Զեյթունով սուրճը՝ որպես ավելորդ քաշի դեմ պայքարի միջոց


15:56 , 25 օգոստոս, 2015

filename-dsc02824-jpgԴիետոլոգները բացահայտել են գիրության դեմ նոր միջոց: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ զեյթունի տերևների թրմվածքով պատրաստված սուրճը ավելորդ քաշի դեմ պայքարի լավ միջոց է, գրում է ladyhelth.com-ը:

Փորձարկումները կատարվել են առնետների վրա ԱՄՆ Հարավային Քվինսլենդի համալսարանի գիտնականների կողմից: Ութ շաբաթ առնետներին կերակրել են բարձր ածխաջրային կալորիականություն ունեցող սննդով: Այնուհետև նրանց բաժանել են երկու խմբի: Մի խմբին շարունակ խմեցրել են սովորական սուրճ, իսկ մյուսին՝ զեյթունի թրմվածքով սուրճ:

Որոշ ժամանակ անց գիտնականները նկատել են, որ երկրորդ խմբի առնետներն իրենց ավելի առույգ են զգում, և նրանց մոտ նկատվում է քաշի նվազում: Այդպիսով, գիտնականները եկել են այն եզրահանգման, որ զեյթունի տերևների թրմվածքով սուրճը նպաստում է ավելորդ քաշի դեմ պայքարին: