15:32 , 25 օգոստոս, 2015Lragir.am-ը գրում է.
Հղիությունից առաջ և դրա ընթացքում առողջ սնվող կանայք կրճատում են իրենց երեխաների մոտ սրտային արատների զարգացման ռիսկը: Այս հետազոտության արդյունքները տպագրվել են Archives of Diseases in Childhood Fetal & Neonatal Edition ամսագրում, որին հղում է անում BBC-ը:
Սննդակարգի վերաբերյալ հետազոտությունն անց է կացվել ԱՄՆ-ում 19 հազար կանանց շրջանում: Առողջ համարվող սննդակարգը ներառում է թարմ ձուկը, մրգերը, բանջարեղենը և ընդեղենը:
Ըստ մասնագետների՝ ֆոլաթթուն կրճատում է նաև մի շարք այլ բնածին արատների, օրինակ, ողնաշարի ճողվածքի ռիսկը, իսկ D վիտամինը նպաստում է առողջ ոսկորների և ատամների աճին:
Հետազոտությանը մասնակցած կանանց կեսի երեխաները ծնվել են սրտի խնդիրներով, իսկ մյուս կեսինը՝ առանց խնդրի: Երբ հետազոտողները համեմատել են այս երկու խմբերի կանանց սննդակարգը, հայտնաբերել են, որ առողջ սնունդն օգնում է կրճատել սրտի արատի հավանականությունը: