13:04 , 25 օգոստոս, 2015
Tert.am-ը գրում է.
Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ այսօր Հայաստանի Սահմանադրության առաջարկվող փոփոխությունների քննարկման ժամանակ հարց հնչեց, թե արդյոք կարող է հանձնաժողովի ներկայացուցիչը հաստատել երեկ Հայաստանի Հանրապետության նախագահի գրասենյակի տարածած հայտարարությունում արված պնդումն այն մասին, որ Վենետիկի հանձնաժողովի և սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովների միջև քննարկվող նախագծի կապակցությամբ սկզբունքային տարաձայնություններ չկան:
«Դրան ի պատասխան ես պետք է ասեմ, որ ուրախ եմ լսել, որ ոչ մի հակասություն չկա, որովհետև մենք արտահայտել ենք մեր տեսակետը և մենք մինչև հիմա մեր տեսակետին պատասխան չենք ստացել: Մենք գիտենք, որ մեր տեսակետը հաշվի կառնվի»,– ասաց Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչ
(Ավստրիա) Քրիստոֆ Գրաբենվարտերը։
«Մենք ամբողջովին անկեղծ էինք այսօր մեր տված պատասխաններում: Մենք ձեզ նույն բանն ասացինք, ինչ երեկ ասել ենք բարեփոխումների հանձնաժողովին: Դա շարունակական գործընթաց է: Եվ Վենետիկի հանձնաժողովը հանդես կգա նոր նախնական կարծիքով մինչև սեպտեմբերի կեսը և այդտեղ մենք պետք է մեկնաբանենք երեկ մեր ունեցած հանդիպումից հետո արված բոլոր փոփոխությունները»: