Եկել է դպրոցական կրթական ծրագիրը վերանայելու պահը. Աշոտյան


11:28 , 25 օգոստոս, 2015

Եկել է դպրոցական կրթական ծրագիրը վերանայելու պահը. ԱշոտյանPanorama.am-ը գրում է.

«Վիճակագրական տվյալների համաձայն` տարեկան 3-4 հազար աշակերտ 9-րդ դասարանն ավարտելուց հետո չի շարունակում կրթությունը: Այդ խնդիրը մենք դիտարկել ենք թե՛ կրթական, թե՛ սոցիալական կարևորության առումով: Ուստի, պետությունը պատրաստ է իր վրա վերցնել այդ երեք տարիների կրթության ծախսերը»: Այս մասին նշել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը 2015-16 ուստարվա օգոստոսյան խորհրդակցությունների մեկնարկի ժամանակ, որը տրվել է Տավուշի մարզում:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Տավուշի մարզպետարանում տեղի ունեցած մանկավարժների ամենամյա համաժողովի սկզբում մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը ներկայացրել է մարզի կրթության ոլորտի վիճակագրությունը՝ համեմատական անցկացնելով նախորդ և այս ուսումնական տարիների միջև: Այսպիսով, մարզի դպրոցների թիվն անփոփոխ է. 81 դպրոց, որից 4-ը՝ ավագ, ուսուցիչները 2119 են, կանխատեսվում է ունենալ 886 դասարան՝ 862-ի փոխարեն, 15295 աշակերտ՝ 14671-ի փոխարեն և 1770 առաջին դասարանցի՝ 1485-ի փոխարեն:

Նախարարը նաև անդրադարձել է Տավուշի մարզում ներառական կրթության ներդրման հաջողված փորձին՝ ընդգծելով, որ դրա շնորհիվ ամեն տարի 300 երեխա Տավուշի մարզում դառնում է հասարակության լիիրավ անդամ:

«Եկել է դպրոցական կրթական ծրագիրը վերանայելու պահը. մեր դպրոցական հանրակրթական բովանդակությունը կորցրել է այն կուռ կառուցվացքը և տրամաբանությունը, որը պետք է ունենար: Շատ են դժգոհություններն առարկայական ծրագրերի ծանրաբեռնվածության և միջառարկայական կապերի թույլ արտահայտվածության վերաբերյալ»-նշել է Արմեն Աշոտյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ