Գիտնականները մոտ են գրիպի դեմ միասնական պատվաստանյութի ստեղծմանը


11:20 , 25 օգոստոս, 2015

8863511Գիտնականները հայտնել են, որ մոտեցել են պատվաստանյութի ստեղծման, որը մարդուն ամբողջ կյանքի ընթացքում կպաշտպանի գրիպի ցանկացած տեսակից։ Ավելի վաղ կենդանիների վրա փորձարկված պատվաստանյութը հուսադրող արդյունքներ է ցուցաբերել։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Ամերիկացի գիտնականների երկու թիմ միմյանցից անկախ հաջողության են հասել շնորհիվ մեթոդի, որի դեպքում հարվածի տակ է հայտնվում վիրուսի կայուն մասը։ Նոր միջոցը թույլ կտա հրաժարվել ամեն տարի վիրուսի շարունակական մուտացիաների պատճառով մարդկանց պատվաստելու անհրաժեշտությունից։

Այժմ գիտնականները պետք է պարզեն, թե պատվաստանյութն ինչպես կազդի մարդու վրա։