Ռուսաստանում վաճառքից հանվում են արտասահմանյան լվացող միջոցների որոշ տեսակներ. Коммерсантъ


10:16 , 25 օգոստոս, 2015

Tert.am-ը գրում է.

ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» դաշնային ծառայությունը պարզել է, որ ներկրված որոշ լվացող միջոցներ չեն համապատասխանում անվտանգության պահանջներին։

Այդ մասին տեղեկացնում է Коммерсантъ-ը՝ հղում անելով գերատեսչության ղեկավար Աննա Պոպովայի նամակին:

Արգելքի տակ են հայտնվել այնպիսի ընկերությունների արտադրանքներ, ինչպիսիք են Henkel-ը, Procter & Gamble-ը և Colgate-Palmolive-ը։

Վաճառքից հանվում են այդ ընկերությունների արտադրած միայն որոշ ապրանքատեսակներ, օրինակ՝ մի ընկերության լվացքի փոշին, մյուսի արտադրած սպիտակեղենի փափկեցուցիչը, մեկ ուրիշի՝ հեղուկ օճառը, սպասք լվանալու հեղուկը կամ այլ քիմիական նյութ։

Որոշ խանութներ արդեն ստացել են նամակն ու արգելված արտադրանքը հանել են վաճառքի դարակներից։

Ապրանքները պահվելու են այնքան, քանի դեռ դրանք վերադարձնելու կամ ոչնչացնելու մասին որոշում չի կայացվել։