«Հայկական ժամանակ». ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի ընկերությունը սնանկացել է


09:36 , 25 օգոստոս, 2015

«ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Գրեյթ վելլի քամփընի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանի գործերը ևս Հայաստանում լավ չեն։ Պարզվում է՝ նրա «Գրեյթ վելլի քամփընի» ընկերությունը սնանկացել է դեռ փետորվար ամսին։ Երևան քաղաքի Կենտան և Նորք– Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իոսվասության դատարանի որոշմամբ՝ Տիգոսն Արզաքանցյանին պատկանող «Գրեյթ վելլի քամփընին» սնանկ է ճանաշվել այս տարվա Փետրվարի 27-ին։ «Գրեյթ վելլիին» սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել Հայբիզնեսբանկը։ Ի դեպ՝ այս տարվա հուլիսի 9-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ սնանկ է ճանաշվել նաև Օշական գյուղում գտնվող նրա «Աշտարակի գինիներ» գործարանը։ Այսպիսով՝ Արզաքանցյանի գործերը լավ չեն Հայաստանում, սակայն նա Հայաստանից դուրս էլ բիզնես ունի։ օրինակ՝ հայտնի է, որ Ֆրանսիայի Կոնյակ քաղաքում գործարան է գնել վերջին տարիներին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։