09:28 , 25 օգոստոս, 2015
ԱՄՆ իշխանությունները պատրաստ են 2 տարում Սիրիայից մինչև 10 հազար փախստականի ընդունել։ Այս մասին հայտարարել է պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Մենք ակնկալում ենք ընթացիկ ֆինանսական տարում Սիրիայից 1000-2000 փախստականի ընդունել և 5000-8000՝ 2016 ֆինանսական տարում»,- ասել է նա լրագրողներին։
Կիրբին հիշեցրել է, որ Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակի ցուցակներում հաշվվում են 15 հազար սիրիացիներ։
Կիրբին կրկին հիշեցրել է Սիրիայում քաղաքական իշխանության փոխանցման անհրաժեշտության մասին՝ սիրիացիներին տունդարձի անվտանգ պայմաններ ապահովելու համար։