Վարկատուները համաձայնել են դուրս գրել Ուկրաինայի պարտքի 20 տոկոսը. FT


09:20 , 25 օգոստոս, 2015

155Ուկրաինայի միջազգային վարկատուները համաձայնել են պարտքի «վերակառուցմանը»` դուրս գրելով դրա ընդհանուր ծավալի 20 տոկոսը: Այս մասին հաղորդում է The Financial Times-ը:

«Այս դուրսգրումը բանակցությունների սեղանին գտնվող վերջին առաջարկությունն է, քանի դեռ երկու կողմերը փորձեր են ձեռնարկում իրականացնել ԱՄՀ` երկիրը փրկելու ծրագիրը` պարտքային պարտականությունների կրճատման միջոցով, որի սեփականատերերը մասնավոր վարկատուներ են՝ 15.3 մլրդ դոլար առաջիկա 4 տարվա ընթացքում»,- նշում է թերթը:

Հոդվածում ասվում է, որ «դեռևս ոչ մի գործարք չի ձևակերպվել, սակայն առաջարկությունն ինքըստինքյան մատնանշում է, որ երկու կողմերն էլ ձգտում են նախնական պայմանավորվածության` համաձայնագրի կնքումը երաշխավորելու համար, որը, ինչպես նշում է բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը, կարող է տեղի ունենալ արդեն այս շաբաթ»: