Թուրքիայում Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի մի հատվածում պայթյուն է տեղի ունեցել


08:10 , 25 օգոստոս, 2015

TASS_361455-pic4_zoom-1000x1000-45348Թուրքիայի Կարս նահանգում գտնվող Սարիղամիշ քաղաքում Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի հատվածում պայթյուն է տեղի է ունեցել: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:

Նշվում է, որ պայթյունը կազմակերպված է եղել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» խմբավորման անդամների կողմից: Ներկա պահին գազատարը չի գործում:

Նշենք, որ գաատարը սկսվում է Բաքվի մերձակայքում գտնվող տերմինալից, անցնում Վրաստանով և ավարտվում Էրզրում քաղաքում: