Մեգան Ֆոքսը ալիմենտ կվճարի ամուսնուն նրա առողջական վիճակի պատճառով


06:15 , 25 օգոստոս, 2015

1273219314_kinopoiskrumeganfox956722w1600Նոր մանրամասներ են ի հայտ եկել Մեգան Ֆոքսի և Բրայան Օսթին Գրինի բաժանման վերաբերյալ: Լրագրողները պարզել են, որ վերջին ժամանակներս դերասանը վնասվածքի պատճառով գրեթե չի կարողանում աշխատել: TMZ կայքը տեղեկացրել է, որ Բրայանը Մեգանից ալիմենտ կստանա իր առողջական վիճակի պատճառով:

Ֆոքսը պարտավոր է ամուսնուն տալ իր շահույթի մի մասը, որովհետև աշխատում է նրանից ավելի շատ: Տեղեկությունների համաձայն՝ աշխատավարձերի նման տարբերությունը պայմանավորված է նրանով, որ Գրինը մինչ այժմ տառապում է վնասվածքի հետևանքով, որ ստացել էր դեկտեմբերին տեղի ունեցած ավտովթարից: