Խորվաթիայի բնակիչը գտել է հնադարյան հսկայական շնաձկան ատամ


04:26 , 25 օգոստոս, 2015

ff02e0a43e58d34caefe453792cd0259Խորվաթիայի բնակիչը անսպասելի բացահայտում է արել: Տեղի գետափում նա քարացած իր է գտել, որը, ինչպես կարծում են գիտնականները, հնադարյան հսկա շնաձկան ատամ է, տեղեկացնում է «Moya Planeta»-ն:

Զագրեբի Բանական պատմության թանգարանի մասնագետները, ուսումնասիրելով գտածոն, եկել են այն եզրակացության, որ դա մեգալոդոնի ատամ է, որը ապրել է նեոգենյան դարաշրջանում՝ 1,6-2,6 մլն տարի առաջ: Շնաձկան չափսերը կարող էին հասնել 18 մետրի:

Մեգալոդոնը ապրել է ամբողջ աշխարհի օվկիանոսներում և ծովերում, այդ թվում նաև Խորվաթիայի այն շրջանում, որտեղ հայտնաբերվել է ատամը: