Ես որպես դերասան պահանջատեր չեմ. Անդրանիկ Հարությունյանը առաջիկա ծրագրերի մասին


00:37 , 25 օգոստոս, 2015

Ես որպես դերասան պահանջատեր չեմ. Անդրանիկ Հարությունյանը առաջիկա ծրագրերի մասինLife.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանը, ով մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այս պահին զբաղված է գործնական առաջարկների քննարկումներով.

«Այս պահին մի փոքր պասիվ շրջան է, քանի որ թատրոններում նոր նախագծեր դեռ չկան, իսկ հեռուստատեսային գործունեության հետ կապված մի առաջարկ կա, որը դեռ քննարկման փուլում է, եթե այն ընդունեմ, մարդիկ ինձ կտեսնեն նոր ժանրում, քանի որ առաջարկը սերիալային է»,- նշեց դերասանը եւ հատուկ շեշտեց, որ անգամ լուրջ սերիալում չի ցանկանա որպես հումորային դերասան շեղվել իր գործից. «Ես չեմ ցանկանում շեղվել հումորից, ուստի լուրջ սերիալում իմ դերը կրկին մի փոքր հումորային ոճում եմ տեսնում, թե որքանով կստացվի եւ արդյոք կիրականանա այդ ծրագիրը, ապագան ցույց կտա, դեռ սպասողական վիճակում եմ»:

Հարցին, թե հումորային դերասանը իրեն լուրջ դերերում չի պատկերացնում արդյոք, պատասխանեց. «Իհարկե, պատկերացնում եմ, բայց դա պատկերացնում եմ գեղարվեստական ֆիլմում, իսկ սերիալում չեմ ցանկանա որեւէ լուրջ կերպար կերտել»:

Անդրադառնալով երիտասարդ դերասանուհի Լիկա Սալամանյանի հետ համատեղ աշխատանքին, որի մասին արտիստները դեռ գարնանն էին ակնարկել, Անդրանիկ Հարությունյանը նշեց. «Խոսքը իմ եւ Արմեն Վարդանյանի կողմից պատրաստվող կոմերցիոն ներկայացման մասին է, որը կսկսենք կյանքի կոչել, հավանաբար ,սեպտեմբերի վերջին: Սա լինելու է շոու-ներկայացում, որտեղ ես եւ Լիկան զբաղված կլինենք հաղորդավարների դերում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ