14:15 , 25 օգոստոս, 2015
Բրիտանական Ուոլսոլ քաղաքում խնամակալ գործակալությունները երեխային առանձնացրել են իր ընտանիքից այն բանի պատճառով, որ ծնողները շատ երկար ժամանակ են ծախսել համակարգչային խաղերի վրա, այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Խնամակալ օրգանների ներկայացուցիչների խոսքերով՝ երեխայի ծնողները «ժամեր են անցկացրել էկրանի առջև»:
The Sun պարբերականի տվյալներով՝ օգոստոսին Բրիտանիայում ընտանիքներից երկու երեխա է հեռացվել ատամների վիճակի պատճառով: Եվս 10 երեխայի առանձնացրել են ծխող ծնողներից: