Ստեղծվել է նոր՝ գազարի դիետա


23:41 , 24 օգոստոս, 2015

Replik.am-ը գրում է.

Ստեղծվել է նոր՝ գազարի դիետա, որը բարելավում է մաշկի ու եղունգների վիճակը: Այս դիետայի հիմնական ուտեստը գազարի աղցանն է, որը պետք է օգտագործել ոչ ավել, քան 4 օրը:  Գազարի դիետան խորհուրդ չի տրվում աղեստամոքսային տրակտի հիվանդություններով ու լյարդի հետ խնդիրներ ունեցող մարդկանց:

Պետք է հիշել նաև, որ գազարը պարունակում է Ա վիտամին, այն բարելավում է տեսողությունը, կարգավորում է նյութափոխանակությունը և ուժեղ հակաօքսիդանտ է: Գազարը բարձրացնում է իմունիտետը և խոչընդոտում է օրգանիզմի վաղաժամ ծերացմանը: