Քիմ Քարդաշյանը Բեյոնսեից խլել է «Instagram-ի թագուհու» տիտղոսը


22:43 , 24 օգոստոս, 2015

Tert.am-ը գրում է.

Tech Insider ռեսուրսը հայտնում է, որ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «խլել է» առաջատարությունը ամերիկացի երգչուհի Բեյոնսեից Instagram-ում:

Ըստ աղբյուրի` այսօր Քիմի հետևորդների թիվը այդ սոցցանցում գերազանցել է Բեյոնսեի հետևորդների թվին: Մեկ գիշերվա ընթացքում Քարդաշյանի երկրպագուների թիվը Instagram-ում հասել է  44,005,604-ի:

Այժմ Բեյոնսեն երկրորդն է` 43,935,648 հետևորդով: Աղբյուրի ձևակերպմամբ՝ Բեյոնսեն այլևս «Instagram-ի թագուհին չէ»:

Աղբյուրը նշում է, որ վերջին մի քանի շաբաթներին հետևում է այս երկու գերաստղերի հետևորդների թվի փոփոխությանը, և Քիմը մեծ տեմպերով ավելի ու ավելի շատ հետևորդների ներգրավում է գրանցում: