Ֆրանսիայի Նախագահը գնացքի ահաբեկչությունը կանխած հայ հերոսին երկրի բարձրագույն պարգևն է շնորհել


22:19 , 24 օգոստոս, 2015

Tert.am-ը գրում է.

France 24-ը հայտնում է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պարգևատրել է Բյուսել - Փարիզ գնացքի հարձակումը կանխած հերոսներին:

Ֆրանսիայի բարձրագույն պարգևն է շնորհվել մի խումբ ամերիկացիների և մի բրիտանացու, ովքեր ուրբաթ օրը կանխել էին 25-ամյա զինված մարոկկացու հարձակումը գնացքի վրա:

Ելիսեյան պալատում Պատվո լեգեոնի շքանշանները հանձնելիս Օլանդն ասել է, թե աշխարհը «հիացած է նրանց խիզախությունից ու ինքնատիրապետումից»:  

Պարգևատրվածների թվում են ամերիկացիներ Ալեք Սքարլատոսը, Սփենսեր Սթոունը, Էնթոնի Սադլերը, 62-ամյա բրիտանացի Քրիս Նորմանը:

Օլանդը նկատել է, որ մարոկացի Խազանը բավականաչափ զինամթեր է ունեցել իսկական սպանդ կազմակերպելու համար, սակայն այս մարդիկ իրենց կյանքի գնով կանխել են դա:

Հայտնի է, որ պարգևատրվելու է նաև 51-ամյա պրոֆեսոր Մարկ Մուղալյանը, որը վիրավորվել էր ահաբեկչի հետ պայքարի ժամանակ և այժմ ապաքինվում է հիվանդանոցում: Մուղալյանին աղբյուրը ներկայացնում է իբրև ֆրանս-ամերիկացի: Ըստ ԶԼՄ-ների՝ հենց Մուղալյանն է, որ ահաբեկչի ձեռքից խլել է նրա «Կալաշնիկովը»:

Պարգևատրվելու են նաև գնացքի կոնդուկտոր Միշել Բրյուեն, ով ահազանգել էր իշխանություններին, ֆրանսիացի ուղևորը, որը ևս պայքարի մեջ է մտել, սակայն ցանկացել է անհայտ մնալ և Էրիկ Տանտի անունով գնացքի վարորդը:

Պատվո Լեգեոնի շքանշանը բարձրագույն ֆրանսիական պարգևն է, որ շնորհվում է օտարերկրացիներին: