19:42 , 24 օգոստոս, 2015
Օրհուսի համալսարանից մի խումբ դանիացի գիտնականներ զարմանալի փորձ են կատարել: Մասնագետներին հաջողվել է իմանալ, թե ինչպիսին կլիներ մոլորակը, եթե այնտեղ մարդիկ չապրեին: Պարզվում է, որ այնտեղ կբնակվեին նշանակալիորեն ավելի շատ կենդանիներ, քան այժմ, հայտնում է ageofcomp.info-ն:
Մասնավորապես, Հյուսիսային Եվրոպայի մեծ մասը հավանաբար կլիներ ոչ միայն գայլերի, որմզդեղների և արջերի բնակավայր, այլ նաև փղերի և ռնգեղջյուրների:
Գիտնականները չեն կասկածում, որ Հյուսիսային Եվրոպան միակ շրջանը չէ, որտեղ մարդիկ դարձել են կաթնասունների թվաքանակի խիստ կրճատման պատճառ: Դա համաշխարհային երևույթ է: